Ինչպես իտալական մամուլը գնահատեց Մխիթարյանի խաղը «Յուվենտուսի» դեմ (3:4)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերիա Ա-ի երրորդ տուրում «Ինտերը» Տուրինում պարտվեց «Յուվենտուսին»՝ 3:4 հաշվով։ Իտալական մամուլում քննարկման հիմնական առարկաներից մեկն էլ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Փորձագետները միաձայն նշում են, որ Մխիթարյանը ցույց չտվեց իր լավագույն խաղը և ստացավ միջին գնահատականներ՝ 5-ից մինչև 6։
Ինչ են գրում իտալական լրատվամիջոցները Մխիթարյանի խաղի մասին «Յուվենտուսի» դեմ
-
Eurosport (5,5) – նշում է, որ հայ կիսապաշտպանը փակված էր և չկարողացավ արագացնել թիմի խաղը։ Ըստ լրագրողների՝ նա չի գտնվում իր լավագույն մարզավիճակում։
-
Leggo (5,5) – սպասում էին ավելի թարմություն, բայց Մխիթարյանը չկարողացավ գտնել խաղի ճիշտ ռիթմը։
-
Sport.virgilio (5,5) – ընդգծում է, որ խաղացողը շատ սխալներ թույլ տվեց և չցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը։
-
Fcinternews (5,5) – առաջին խաղակեսում անփայլ էր, ուշանում էր գնդակին և պարտվում միկրոդուելներում։ Երկրորդում ավելի ակտիվացավ, սակայն ընդհանուր պատկերը մնաց բացասական։
-
Fcinter1908 (5,5) – երկրորդ կեսում աշխուժացավ, բայց իր լավագույն ֆորմայից հեռու էր։ Պաշտպանությունում չէր հասցնում, հարձակմանը քիչ էր օգտակար։
-
Calciomercato (5) – մարզիչ Կրիստիան Կիվուն Մխիթարյանին պահեց խաղադաշտում մինչև վերջ, սակայն նա ոչինչ բացառիկ չարեց։
-
Passioneinter (6) – վատ մեկնարկեց՝ սխալներով, բայց հետո ավելացրեց և օգնում էր թիմի հարձակմանը։
-
Tuttomercatoweb (6) – Կիվուն վստահեց նրա փորձին՝ փոխարենը չդնելով Սուչիչին։ Մտածում էր փոխարինել, բայց պահեց մինչև վերջ։
-
90min (5,5) – ֆիզիկապես դիմացավ, սակայն չկար կտրուկություն և ստեղծարարություն։
-
Ilgazzettino (6) – մեծ ջանք գործադրեց, աչքի ընկավ կենտրոնում։
-
Sportmediaset (6) – կարգապահ էր, փակեց ազատ գոտիները և աջակցեց հարձակմանը, թեև ընդհանուր առմամբ անփայլ էր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0