Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները՝ եվագավաթների վիճակահանությունից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Արարողության մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին։
Վիճակահանության հիմնական փուլի նախօրեին ՈՒԵՖԱ-ն կազմել է մինի-խմբեր, որոնց շրջանակներում պարզ են դարձել հայկական ակումբների հնարավոր մրցակիցները։
Չեմպիոնների լիգա. «Նոա»-ի մրցակիցները
Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն կարող է հանդիպել հետևյալ ակումբներից մեկի հետ՝
-
PFC Ludogorets 1945 (Բուլղարիա)
-
NK Olimpija Ljubljana (Սլովենիա)
-
HŠK Zrinjski Mostar (Բոսնիա և Հերցեգովինա)
-
FK Budućnost Podgorica (Չեռնոգորիա)
Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտու»-ի մրցակիցները
Երևանի «Ուրարտու»-ն, որը ներկայացնում է Հայաստանը Կոնֆերենցիաների լիգայում, կարող է հանդիպել հետևյալ թիմերից մեկի հետ՝
-
FC Neman Grodno (Բելառուս)
-
Birkirkara FC (Մալթա)
-
FC Torpedo Kutaisi (Վրաստան)
-
FK Sileks (Հյուսիսային Մակեդոնիա)
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ի մրցակիցները
Երևանի «Փյունիկ»-ը, որը նույնպես սկսում է առաջին փուլից, կարող է խաղալ հետևյալ թիմերից մեկի դեմ՝
-
FC Santa Coloma (Անդորրա)
-
Racing FC Union Luxembourg (Լյուքսեմբուրգ)
-
SS Tre Fiori FC (Սան Մարինո)
-
FK Rabotnicki (Հյուսիսային Մակեդոնիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0