Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության (2026) առաջին կիսաեզրափակիչները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 9-ին Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Որակավորման գոտեմարտերի արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ մասնակիցները։
Հայաստանի հավաքականի կազմում մրցումների առաջին օրը հանդես եկան հինգ ըմբիշներ։ Նրանցից միայն մեկին հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ։
Արման Մուսիկյանը (65 կգ) վստահ անցավ մեկնարկային փուլերը՝ վաղաժամ հաղթանակներ տանելով Հունգարիան և Շվեյցարիան ներկայացնող մրցակիցների նկատմամբ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի Մագոմեդխան Մագոմեդխանովի (Բելառուս) հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն կրեցին վաղ փուլերում, սակայն դեռևս պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունը՝ սփոփիչ փուլով։
Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) կպայքարեն սփոփիչ փուլ մտնելու համար, եթե իրենց մրցակիցները հասնեն եզրափակիչ։
Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ առաջին օրվա կիսաեզրափակիչներ
57 կգ
Վասիֆ Բագիրով (Ադրբեջան) — Նիկոլոզ Բոչորոշվիլի (Վրաստան)
Արտյոմ Պավլյուչենկո (Բելառուս) — Այանայ Օնդար (Ռուսաստան)*
* Արման Հարությունյանի սփոփիչ փուլ մտնելու համար անհրաժեշտ է Օնդարի հաղթանակը։
65 կգ
Արման Մուսիկյան (Հայաստան) — Մագոմեդխան Մագոմեդխանով (Բելառուս)
Ջամբուլատ Կիզինով (Ռուսաստան) — Վիկտոր Բորոխան (Ուկրաինա)
70 կգ
Մարսել Վագին (Գերմանիա) — Մագոմեդ Էմի Էլտեմիրով (Ռուսաստան)*
Ալեքսանդր Գայդարլի (Մոլդովա) — Նիկիտա Սարյև (Ուկրաինա)
* Դավիթ Մարգարյանի սփոփիչ շանսի համար անհրաժեշտ է Էլտեմիրովի հաղթանակը։
79 կգ
Մատեուշ Պեդիցկի (Լեհաստան)* — Իսմայիլ Խանիև (Ռուսաստան)
Սաբուհի Ամիրասլանով (Ադրբեջան) — Գեորգի Գոգրիչիանի (Վրաստան)
* Պեդիցկիի հաղթանակը Հայկ Պապիկյանին հնարավորություն կտա անցնել սփոփիչ փուլ։
97 կգ
Զաֆար Ալիև (Ադրբեջան)* — Իվան Պրիմաչենկո (Ուկրաինա)
Մուհամեդ Խանիև (Ռուսաստան) — Կոնստանտին Պետրիաշվիլի (Վրաստան)
* Գուրգեն Սիմոնյանի սփոփիչ շանսի համար անհրաժեշտ է Ալիևի հաղթանակը։
Ինչպես և որտեղ դիտել առցանց ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ-2026-ը
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0