Հայտնի են Բիչախչյանի «Լեգիա» տեղափոխության մանրամասները
Հայտնի է Վահան Բիչախչյանի պայմանագրի ժամկետը Վարշավայի «Լեգիայի» հետ։ Լեհական ԶԼՄ-ները հայտնում են, որ հայ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կստորագրի լեհական գրանդ ակումբի հետ։
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը մեծ չի լինի, քանի որ Բիչախչյանի պայմանագիրը «Պոգոն Շեցին» ակումբի հետ մոտենում է ավարտին։
Այս պահին Վահանը բուժզննում է անցնում Լեհաստանում, որից հետո կմիանա թիմի ուսումնամարզական հավաքին Իսպանիայում։
Բիչախչյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Լեհաստանի 15-ակի չեմպիոն թիմի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0