Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչների ժամանակացույցը հայտնի է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչների հանդիպումների ժամանակացույցը։ Բոլոր չորս խաղերը կանցկացվեն ապրիլ ամսին և կորոշեն եզրափակիչի մասնակիցներին։
Առաջին հանդիպումները կկայանան Աբովյանում՝ Վ. Թումասյանի անվան մարզահամալիրի մարզադաշտում․
Ապրիլի 15-ին, ժամը 18:30 — «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»
Ապրիլի 16-ին, ժամը 18:30 — «Նոա» – «Վան»
Պատասխան հանդիպումները նախատեսված են ամսվա վերջում․
Ապրիլի 29-ին, ժամը 18:30 — «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» (Երևան, Ֆուտբոլի ակադեմիա)
Ապրիլի 30-ին, ժամը 15:00 — «Վան» – «Նոա» (Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ)
Երկու խաղերի դիմակայության հաղթողները դուրս կգան գավաթի եզրափակիչ, որը կկայանա մայիս ամսին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0