Հայտնի է, թե երբ Էլինա Ավանեսյանը կկարողանա հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը մասնակցում է 2025 թվականի Բիլի Ջին Քինգի գավաթի ամենամյա մրցաշարին։ Թիմը մոտ էր դուրս գալ II խումբ, սակայն փլեյ-օֆում պարտվեց Ֆինլանդիային՝ զգալիորեն նվազեցնելով բարձրացման շանսերը։ Հայ թենիսիստուհիներին սպասվում է վճռական հանդիպում Մոլդովայի հավաքականի դեմ։
Այս տարի Հայաստանի հավաքականի կազմում չկարողացավ հանդես գալ բարձր մակարդակի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը 2024 թվականին փոխել է մարզական քաղաքացիությունը՝ ՌԴ-ից տեղափոխվելով Հայաստան։
Հայաստանի հավաքականի թենիսիստուհի Ալինա Սողոմոնյանի հայրը՝ Արթուր Սողոմոնյանը, Sportaran.com-ին տված հարցազրույցում պատմել է, թե երբ Էլինան կկարողանա ներկայացնել Հայաստանը․
«Թենիսում կանոն կա․ եթե մարզիկը հանդես է եկել այլ հավաքականի կազմում, ապա երկու տարի չի կարող մասնակցել Բիլի Ջին Քինգի գավաթին։ Հաջորդ տարուց Էլինան արդեն կկարողանա խաղալ Հայաստանի համար։ Իհարկե, նա կուժեղացնի թիմը», — նշել է Սողոմոնյանը։
Այսպիսով, արդեն գալիք մրցաշարում Էլինա Ավանեսյանը կարող է ներկայացնել Հայաստանը։ Հնարավոր է, որ նրա մասնակցությամբ հավաքականը կարողանա բարձրանալ մակարդակով։
Այս մրցաշարին մասնակցությունը կարևոր է նաև հենց Էլինայի համար, ով այժմ զբաղեցնում է WTA-ի դասակարգման աղյուսակի 48-րդ տեղը։ Որպեսզի մասնակցի 2028 թվականի Օլիմպիական խաղերին, Էլինան պետք է առնվազն ընդգրկված լինի (կամ մասնակցի) վերջին երեք Բիլի Ջին Քինգի գավաթի մրցաշարերին՝ 2026, 2027 և 2028 թվականներին։ Բացի այդ, նա պետք է լինի առնվազն WTA-ի լավագույն 100-ում։
Եթե բոլոր պայմանները կատարվեն, Էլինա Ավանեսյանը կարող է դառնալ առաջին հայ կին թենիսիստուհին, որը կմասնակցի Օլիմպիական խաղերին։ Մինչ այժմ Հայաստանը Օլիմպիադայում թենիսում ներկայացրել են միայն տղամարդիկ՝ Արթուր Սարգսյանը հանդես է եկել երեք խաղերում՝ 1996, 2000 և 2004 թվականներին։ Նա նաև խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում Դևիսի գավաթում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0