Հայտնի են Հայաստանի հավաքականի՝ Լիբանանի դեմ խաղի օրը և ժամը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է ակտիվ պատրաստությունը իր պատմական նորամուտին՝ Եվրո-2026-ի եզրափակիչ փուլում։ Ուսումնական-մարզական հավաքի շրջանակում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հավաքականի հետ։
Հանդիպումը կկայանա հունվարի 15-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում / Ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 20:00-ին։ Ստուգողական խաղը կարևոր փուլ է երկու թիմերի պատրաստության համար. Հայաստանի հավաքականը հղկում է խաղային փոխգործակցությունը Եվրո-2026-ից առաջ, իսկ Լիբանանի հավաքականը երևանյան հավաքի ընթացքում նախապատրաստվում է Ասիայի գավաթի մեկնարկին։
Հայաստանի հավաքականի ուսումնական-մարզական հավաքը կշարունակվի մինչև հունվարի 18-ը, որից հետո թիմը կմեկնի Կաունաս (Լիտվա), որտեղ էլ կմասնակցի Եվրոպայի առաջնության հանդիպումներին։ Հունվարի 22-ին հայ ֆուտզալիստները կանցկացնեն իրենց պատմության մեջ առաջին հանդիպումը ԵՎՐՈ-ում․ մրցակիցը կլինի Ուկրաինայի հավաքականը։
Այնուհետև Ռուբեն Նազարեթյանի սաներին սպասում են ևս երկու լուրջ փորձություններ․ հունվարի 25-ին Հայաստանը կմրցի Չեխիայի հետ, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կեզրափակի Լիտվայի հավաքականի դեմ խաղով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0