Հայտնի է Կոսովոյի հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոսովոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան հրապարակել է թիմի կազմը ընկերական խաղերի համար՝ Հայաստանի (հունիսի 6-ին) և Կոմորյան կղզիների (հունիսի 9-ին) դեմ։
Հայաստանի դեմ հանդիպումը տեղի կունենա Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
Թիմի կազմ են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝ Ամիր Սաիպի (Լուգանո, Շվեյցարիա), Վիսար Բեկայ (Հաթայսպոր, Թուրքիա), Ֆաթոն Մալոկու (Դրիտա, Կոսովո):
Պաշտպաններ՝ Մերգիմ Վոյվոդա (Կոմո, Իտալիա), Ֆլորենտ Հադեջոնայ (Անթալիասպոր, Թուրքիա), Իլիր Կրասնիկի (Կոլոս, Ուկրաինա), Իսմայիլ Բեկա (Լյուցեռն, Շվեյցարիա), Լումբարդ Դելլովա (ՑՍԿԱ, Բուլղարիա), Կրաշնիկ Հայրիսի (Սիոն, Շվեյցարիա), Լեարտ Պակարարադա (Քյոլն, Գերմանիա), Դոնատ Ռուդհանի (Լյուցեռն, Շվեյցարիա), Դիոն Գալլեպանի (Պրիշտինա, Կոսովո):
Կիսապաշտպաններ / հարձակվողներ՝ Էրմալ Կրասնիկի (Սպարտա, Չեխիա), Մուհարրեմ Ջաշարի (ԼՆԶ, Ուկրաինա), Վեսել Դերմակու (Ալթախ, Ավստրիա), Իսմեթ Լուշակու (Նորչեպինգ, Շվեդիա), Էլվիս Ռեքսբեչայ (Աուգսբուրգ, Գերմանիա), Լինդոն Էմերլլախու (CFR Կլուժ, Ռումինիա), Բլեդիան Կրասնիկի (Ցյուրիխ, Շվեյցարիա), Բատոն Զաբերգժա (Դինամո, Ալբանիա), Մերիտոն Կորենիցա (CFR Կլուժ, Ռումինիա), Ֆլորիան Հակշա (Կապֆենբերգ, Ավստրիա), Ֆլորենտ Մուսլիա (Ֆրայբուրգ, Գերմանիա), Ալբիոն Ռահմանի (Սպարտա, Չեխիա), Ֆիսնիկ Ասլանի (Էլվերսբերգ, Գերմանիա):

Կոսովոյի հավաքականի հիմնական խաղացողներից բացակայում են՝ Ամիր Ռահմանի (Նապոլի, Իտալիա), Վալոն Բերիշա (ԼԱՍԿ, Ավստրիա), Միլոտ Ռաշիցա (Բեշիքթաշ, Թուրքիա) և Վեդատ Մուրիկի (Մալյորկա, Իսպանիա)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 9-ին կմրցի նաև Չեռնոգորիայի դեմ։ Հայաստանի հավաքականի կազմը այս խաղերի համար կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ, իսկ Չեռնոգորիայի հավաքականի կազմը՝ ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0