Էրիկ Իսրայելյանի առաջին մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում արդեն հայտնի է
Ապրիլի 10-ին Մոնրեալում աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն Էրիկ Իսրայելյանը կանցկացնի իր առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը։
Չնայած սիրողական բռնցքամարտում ունեցած հաջող կարիերային՝ Իսրայելյանը երբեք չհայտնվեց Հայաստանի մեծահասակների հավաքականի հիմնական կազմում։ Արդյունքում նա որոշեց կենտրոնանալ պրոֆեսիոնալ կարիերայի վրա՝ պայմանագիր կնքելով կանադական Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ։
Ապրիլի 10-ին 21-ամյա հայ բռնցքամարտիկը կմրցի 23-ամյա հույնգարացի Ռիչարդ Բերնատի (0-1) հետ Eye of the Tiger Management-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որը տեղի կունենա Մոնրեալում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0