Ռուսական Մեդիալիգայից՝ Հայաստանի Պրեմիեր լիգա. Պողոս Քրմզյան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԲԿՄԱ-ն հայտարարել է կազմի համալրման մասին․ թիմին միացել է Հայաստանի Մ21 հավաքականի 20-ամյա պաշտպան Պողոս Քրմզյանը։
Բանակայինների նորեկը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Երիտասարդական տարիներին նա խաղացել է «Սոչի» և «Ակրոն» ակումբների մինչև 19 տարեկանների թիմերում, իսկ 2024 թվականից ներկայացրել է «Սյունիկը»։
Ակումբը ջերմորեն ողջունել է նորեկին սոցիալական ցանցերում. «Բարի գալուստ, Պողո՛ս»։
Պողոս Քրմզյանը հայտնի է նաև որպես Մեդիալիգայի խաղացող՝ Օդուվան կեղծանունով։ Վնասվածքներից ապաքինվելու ընթացքում նա հանդես է եկել 2DROTS, FC BUS և FC10 թիմերում։
Պողոսն անցկացրել է 2 հանդիպում Հայաստանի Մ21, և 5 հանդիպում՝ Մ19 հավաքականներում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0