Իվուն մինչև Հայաստանի հավաքականին միանալը արդյունավէտ փոխանցում կատարեց ՌՊԼ-ում (վիդեո)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի 7-րդ տուրի «Օրենբուրգի» դեմ խաղում։
Սա կիսապաշտպանի համար ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ գոլային փոխանցումն էր։ Նշենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում «Ռուբինի» կազմում նա ոչ մի արդյունավետ փոխանցում չէր կատարել։
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2։ Հաշիվը բացեց Միրլինդ Դակուն՝ Իվուի հեռահար փոխանցումից հետո։ Ավելի ուշ Դակուն դուբլ ձևակերպեց Յոչիչի փոխանցմամբ, իսկ գոլային գրոհը կրկին սկսվեց Իվուի գործողություններից։
Երկրորդ կեսում «Օրենբուրգը» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ Գեդեոն Գուզինայի և Ժորդի Թոմփսոնի գոլերի շնորհիվ։
7 տուրից հետո «Ռուբինը» 11 միավորով ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է։
Այժմ Իվուն կմիանա Հայաստանի հավաքականին, որը սեպտեմբերի 6-ին և 9-ին կմրցի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլում։
Իվուի վիճակագրությունը խաղում․
-
Դաշտում անցկացրած րոպեներ՝ 90+
-
Ասիստներ՝ 1
-
Ճիշտ փոխանցումներ՝ 16 (73%)
-
Բանալի փոխանցումներ՝ 1
-
Երկար փոխանցումներ՝ 2/3
-
Դուելներում հաղթած՝ 3/7
-
Գնդակ կորուստներ՝ 10
-
Խախտումներ՝ 0
-
Խախտումներ նրա վրա՝ 1
-
Հեռացումներ՝ 1
-
Ընդհատումներ՝ 7
-
Հատումներ՝ 2
-
SofaScore գնահատական՝ 6.8
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0