Իվան Իգնատևը բանակցություններ է վարում Ալժիրի ակումբի հետ
Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն կարող է կարիերան շարունակել Ալժիրում։ JSK Time-ը հայտնում է, որ «ԺՍ Կաբիլիան» բանակցություններ է վարում «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևի հետ։
Բանակցությունների նախաձեռնողը թիմի գլխավոր մարզիչ Յոզեֆ Զինբաուերն է, ով ժամանակին մարզել է Իգնատևին «Լոկոմոտիվում»։
Իվան Իգնատևը ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա չի մասնակցել թիմի վերջին ընկերական խաղին, որը կայացել է Քաթարում։
«Կրասնոդարի» սանը միացել է «Ուրարտուին» մրցաշրջանի սկզբում և նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0