Զագրեբում կայացած ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի երկրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 5-ին Խորվաթիայում տեղի ունեցավ Zagreb Open 2026 ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի երկրորդ օրը։ Երկրորդ օրը մեդալներ խաղարկվեցին ազատ ոճի չորս քաշային կարգերում՝ 79, 92, 97 և 125 կգ։
Ոսկե մեդալներ նվաճեցին Ֆրանսիայի, Իրանի, ԱՄՆ-ի և Բահրեյնի ըմբիշները։ Հաշվի առնելով առաջին օրը նվաճած չորս ոսկիները՝ ԱՄՆ հավաքականը վստահ առաջատար է թիմային հաշվարկում։
Օրվա ամենադրամատիկ եզրափակիչը տեղի ունեցավ 97 կգ քաշային կարգում՝ ամերիկացի Սթիվեն Բյուքենենը համոզիչ հաղթանակ տարավ օլիմպիական չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն Հասան Յազդանիի նկատմամբ։
Երկրորդ օրվա արդյունքները՝
79 կգ.
-
Զելիմխան Հաջիև (Ֆրանսիա)
-
Դին Համիթի (ԱՄՆ)
-
Ադել Փանեյան (Իրան), Էվան Ուիք (ԱՄՆ)
Եզրափակիչ․ Հաջիև — Համիթի 4:4 (+/-)
92 կգ.
-
Մոբին Ազիմի (Իրան)
-
Թրենթ Հիդլեյ (ԱՄՆ)
-
Դասթին Փլոթ (ԱՄՆ)
(Մրցումը՝ շրջանաձև ձևաչափով)
97 կգ.
-
Սթիվեն Բյուքենեն (ԱՄՆ)
-
Հասան Յազդանի (Իրան)
-
Վիկի (Հնդկաստան), Անդրո Մերգիշվիլի (Վրաստան)
Եզրափակիչ․ Բյուքենեն — Յազդանի 13:3
125 կգ.
-
Շամիլ Շարիպով (Բահրեյն)
-
Ուայթ Հենդրիքսոն (ԱՄՆ)
-
Դինեշ (Հնդկաստան), Մորտեզա Ջանմոհամադզադե (Իրան)
Եզրափակիչ․ Շարիպով — Հենդրիքսոն 4:0
Թիմային հաշվարկ՝
-
ԱՄՆ – 215
-
Իրան – 180
-
Հնդկաստան – 118
-
Վրաստան – 114
-
Ֆրանսիա – 60
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0