Թբիլիսիում կայացած «Մեծ սաղավարտ» 2026 մրցաշարի երկրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 21-ին Թբիլիսիում կայացավ 2026 թվականի ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարի երկրորդ օրը։ Երկրորդ մրցումային օրը պարզ դարձան հաղթողները և մրցանակակիրները տղամարդկանց երկու և կանանց երկու քաշային կարգերում։
Ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանի, Իտալիայի, Թուրքիայի և Ճապոնիայի մարզիկները։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ Արտակ Թորոսյանը (73 կգ), ով առաջին գոտեմարտում պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Տերաշվիլիին։
Թբիլիսիի Մեծ սաղավարտի երկրորդ օրվա արդյունքները
Տղամարդիկ
73 կգ՝
Լեոնարդո Վալերիանի (Իտալիա)
Վալտտերի Օլին (Ֆինլանդիա)
Հիդայաթ Հեյդարով (Ադրբեջան) և Գեորգի Լոլաձե (Վրաստան)
81 կգ՝
Վեդատ Ալբայրակ (Թուրքիա)
Միխայլո Սվիդրակ (Ուկրաինա)
Միխայլո Սիմին (Սերբիա) և Մատտիաս Կասսե (Բելգիա)
Կանայք
63 կգ՝
Հաուրկա Կաձյու (Ճապոնիա)
Յոհաննե վան Լիշխուտ (Նիդերլանդներ)
Իվա Օբերան (Խորվաթիա) և Կայա Կայզեր (Սլովենիա)
70 կգ՝
Մադինա Թայմազովա (Ռուսաստան)
Աոյֆե Կուգլան (Ավստրալիա)
Իդա Էրիկսսոն (Շվեդիա) և Շիհո Տանակա (Ճապոնիա)
Մրցաշարը կավարտվի մարտի 22-ին։ Վերջին օրը կխաղարկվեն մեդալներ տղամարդկանց 90, 100 և +100 կգ, ինչպես նաև կանանց 78 և +78 կգ քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0