Երիտասարդների Եվրոպայի 2025 թվականի ծանրամարտի առաջնության վեցերորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 2-ին Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացավ երիտասարդների Եվրոպայի 2025 թվականի ծանրամարտի առաջնության վեցերորդ մրցումային օրը՝ մինչև 20 և մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ։ Վեցերորդ օրը խաղարկվել են 4 մեդալի հավաքածուներ՝ երկուսը մինչև 20 և երկուսը մինչև 23 տարիքային խմբերում։
Հայաստանի հավաքականը վեցերորդ օրը նվաճեց մեկ «մեծ» բրոնզե մեդալ, որի հեղինակն է Աննա Ամրոյանը (77 կգ, U20)։ Իսկ Գրիգոր Քազարյանը, Վալերիկ Մովսիսյանը (երկուսն էլ՝ 94 կգ, U20) և Սուրեն Գրիգորյանը (88 կգ, U23) մեդալների չարժանացան։ Քազարյանը զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Մովսիսյանը և Գրիգորյանը մնացին առանց արդյունքի։
Վեց մրցումային օրվանից հետո Հայաստանի հավաքականը ընդհանուր հաշվով ունի 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ մեծ մեդալների հաշվարկով։
Երկու ոսկե մեդալ նվաճեցին Վրաստանի ներկայացուցիչները, իսկ մեկականը՝ Իտալիայից և Լեհաստանից մարզիկները։
Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ վեցերորդ օրվա արդյունքները (2 նոյեմբերի)
U23
Տղամարդիկ, մինչև 88 կգ
-
Զուրաբ Մսխալաձե (Վրաստան) — 357 կգ (161+196)
-
Մանուչար Գոգոխիա (Վրաստան) — 356 կգ (160+196)
-
Լորենցո Տարկվինի (Իտալիա) — 354 կգ (161+193)
Կանայք, մինչև 77 կգ
-
Ջեննա Տոտո Կենյե (Իտալիա) — 231 կգ (100+131)
-
Իրինա Դոմբրովսկա (Ուկրաինա) — 230 կգ (108+122)
-
Իզաբելլա Բրաուն (Մեծ Բրիտանիա) — 227 կգ (101+126)
U20
Կանայք, մինչև 77 կգ
-
Մարինա Դոլեգա (Լեհաստան) — 220 կգ (102+118)
-
Մեդինե Բալաբան (Թուրքիա) — 212 կգ (93+119)
-
Մերի Միսաքյան (Հայաստան) — 210 կգ (92+118)
Տղամարդիկ, մինչև 94 կգ
-
Գոգա Ջաջվանի (Վրաստան) — 363 կգ (166+197)
-
Իգնատի Պավլյուկովեց (Բելառուս) — 360 կգ (165+195)
-
Էրտջան Կոֆշա (Ալբանիա) — 356 կգ (162+194)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0