Ֆրանսիայի Անրի Դեգլանեի անվան Գրան պրիի հունահռոմեական ըմբշամարտի արդյունքները — 2026
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 18-ին Նիցցայում (Ֆրանսիա) ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ Grand Prix de France Henri Deglane 2026։ Մրցումների երրորդ օրը հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները։
Մրցաշարին մասնակցել են հայկական ծագում ունեցող ըմբիշներ, որոնք հանդես էին գալիս այլ երկրների հավաքականների կազմում։ Ֆրանսիայի հավաքականի կազմում ելույթ ունեցան Տիգրան Գալուստյանը (77 կգ), Գագիկ Սնդջոյանը (77 կգ) և Հայկ Սարգսյանը (82 կգ)։ Ուկրաինայի հավաքականում հանդես էր գալիս Կորյուն Սագրադյանը (55 կգ)։
Կորյուն Սագրադյանը դարձավ 55 կգ քաշային կարգի հաղթող։ Գագիկ Սնդջոյանը (77 կգ) պայքարեց բրոնզե մեդալի համար, սակայն զիջեց երրորդ տեղի համար մենամարտում։ Տիգրան Գալուստյանը (77 կգ) և Հայկ Սարգսյանը (82 կգ) ավարտեցին իրենց ելույթները մրցաշարի վաղ փուլերում։
Մրցաշարի հունահռոմեական ոճի բոլոր 10 ոսկե մեդալները նվաճեցին Ուկրաինայի հավաքականի մարզիկները։
Հունահռոմեական ըմբշամարտի արդյունքներ (Henri Deglane 2026)
55 կգ
-
Կորյուն Սագրադյան (Ուկրաինա)
-
Նոլան Պիսոշեր (Ֆրանսիա)
-
Իվան Ստեֆանսկի (Ուկրաինա)
60 կգ
-
Վլադիսլավ Կուզկո (Ուկրաինա)
-
Իլիան Այնաուի (Ֆրանսիա)
-
Լուկաս Լո Գրասո (Ֆրանսիա)
63 կգ
-
Մաքսիմ Լիու (Ուկրաինա)
-
Ջամալ Վալիզադե (UWW)
67 կգ
-
Ալեքսանդր Գրուշին (Ուկրաինա)
-
Յանիս Գուենդես (Ֆրանսիա)
-
Ուիլյամ Ռինբերգ (Շվեյցարիա)
72 կգ
-
Դմիտրի Վասիլև (Ուկրաինա)
-
Պարվիզ Նասիբով (Ուկրաինա)
-
Անդրեաս Վետշ (Շվեյցարիա)
77 կգ
-
Իրպան Միրզոև (Ուկրաինա)
-
Անդրեյ Կուլիկ (Ուկրաինա)
-
Պաուլյուս Գալկինաս (Լիտվա) և Ռոկաս Չեպաուսկաս (Լիտվա)
82 կգ
-
Ռուսլան Աբդիև (Ուկրաինա)
-
Իբրահիմ Տաբաև (Բելգիա)
-
Օլիվեր Կրյուգեր (Դանիա)
87 կգ
-
Յարոսլավ Ֆիլչակով (Ուկրաինա)
-
Դարմիան Ֆոն Էուվ (Շվեյցարիա)
-
Ֆրեդերիկ Մատիսեն (Դանիա)
97 կգ
-
Վլադեն Կոզլյուկ (Ուկրաինա)
-
Եգոր Յակուշենկո (Ուկրաինա)
-
Անտոն Վյուվեգ (Գերմանիա)
130 կգ
-
Միխայլո Վիշնիվեցկի (Ուկրաինա)
-
Մանտաս Կնիստաուտաս (Լիտվա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0