Իտալիան և Վրաստանը դուրս եկան ֆուտզալի ԵՎՐՈ-2026
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում հանդես գալու համար պլեյ-օֆֆի առաջին երկու հաղթողները հայտնի դարձան։ Վրաստանը երկխաղյա դիմակայությունում հաղթեց Սլովակիային (տնային՝ 4:1, արտագնա՝ 3:5) և երկրորդ անգամ անընդմեջ խաղալու է մայրցամաքային առաջնությունում։
Իտալիան դրամատիկ դիմակայությունում հաղթեց Ղազախստանին։ Հաշվի առումով հաղթանակները փոխանակելուց հետո (2:1 և 2:3) մրցակիցները խաղացին լրացուցիչ ժամանակ, իսկ ճակատագիրը որոշվեց 11-մետրանոցներով․ այստեղ իտալացիները ավելի ճշգրիտ էին (2:0)։ Իտալիան 13-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ ԵՎՐՈ, իսկ Ղազախստանը 2014-ից ի վեր առաջին անգամ բաց կթողնի խոշոր մրցաշար։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Ղազախստանը զիջել էր Հայաստանին, որը Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ առաջին տեղը զբաղեցրեց և պատմության մեջ առաջին անգամ որակվեց Եվրոպայի առաջնությանը։
Վերջին երկու մասնակիցները հայտնի կդառնան վաղը․
-
Ռումինիա — Հունգարիա (առաջին խաղ՝ 2:3)
-
Բոսնիա և Հերցեգովինա — Բելգիա (առաջին խաղ՝ 2:7)
ԵՎՐՈ-2026-ի մասնակիցները՝ այս պահի դրությամբ
Հայաստան, Բելառուս, Խորվաթիա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան, Իտալիա, Լատվիա (հյուրընկալող), Լիտվա (հյուրընկալող), Լեհաստան, Պորտուգալիա (գործող չեմպիոն), Սլովենիա (հյուրընկալող), Իսպանիա, Ուկրաինա։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։ Հայաստան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0