SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պատմական ձեռքբերում Հայաստանի համար. Գլեբ Մոսեսովը դուրս եկավ լեռնադահուկային սպորտի Աշխարհի առաջնության եզրափակիչ


Պատմական ձեռքբերում Հայաստանի համար. Գլեբ Մոսեսովը դուրս եկավ լեռնադահուկային սպորտի Աշխարհի առաջնության եզրափակիչ
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Ավստրիայի Զալբախ քաղաքում շարունակվում է 2025 թվականի լեռնադահուկային սպորտի Աշխարհի առաջնությունը։ Հսկա ոլորավայրէջքի որակավորման փուլում, որտեղ մասնակցում էին 133 մարզիկ 59 երկրից, Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը բարձր արդյունք ցույց տվեց և կարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ։

Մոսեսովը զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը՝ երկու վայրէջքների արդյունքում ցույց տալով 1:46.85 ընդհանուր ժամանակ։ Այս ցուցանիշը նրան թույլ տվեց ընդգրկվել 50 լավագույն մարզիկների շարքում, ովքեր փետրվարի 14-ին կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար։

Սա պատմական ձեռքբերում է Հայաստանի համար. Գլեբ Մոսեսովը դարձավ առաջին հայ մարզիկը, որին հաջողվեց հաղթահարել լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Շնորհավորում ենք Գլեբին այս մեծ հաջողության համար և մաղթում ենք հաղթական ելույթ եզրափակիչում։

Եզրափակիչը կկայանա փետրվարի 14-ին։

Gleb Mosesov

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Հարություն Հարությունյանը, որակավորման փուլը եզրափակեց 58-րդ տեղում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։