Պատմական դեբյուտ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ճանաչեց Եվրո 2026-ի մրցակիցներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 24-ին Կաունասում (Լիտվա) կայացավ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Եվրո 2026-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել մրցաշարի եզրափակիչ փուլ, տեղեկացավ իր մրցակիցների անուններին։
Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ Հայաստանը մրցելու է B խմբում՝ հանդիպելով Լիտվայի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականների հետ՝ թիմերի, որոնք մեծ փորձ ունեն եվրոպական առաջնություններում։
Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է․
«Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք նրանց շարքում ենք, և դա արդեն մեծ ձեռքբերում է։ Բայց մենք այստեղ չենք կանգնելու։ Մեր նպատակը խմբից դուրս գալն է, և մենք կանենք ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»։
Հայաստանի պատմական ուղին կմեկնարկի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ խաղով, այնուհետև հունվարի 25-ին մեր թիմը կհանդիպի Չեխիային, իսկ հունվարի 28-ին կկայանա եզրափակիչ հանդիպումը Լիտվայի դեմ։
Հայաստանի խաղերի գրաֆիկը Եվրո 2026-ում
Հայաստան – Ուկրաինա / Հունվարի 22 / 16:00
Հայաստան – Չեխիա / Հունվարի 25 / 13:00
Լիտվա – Հայաստան / Հունվարի 28 / 19:30

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0