Նոայի պատմական մեկնարկը Չեմպիոնների լիգայում․ հաղթանակ Բուդուչնոստի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» հաղթանակով սկսեց իր պատմական ճանապարհը Չեմպիոնների լիգայում։ Առաջին որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Ավանում անցկացված խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» նկատմամբ։
Հանդիպումը կայացավ հուլիսի 8-ին՝ լեփ-լեցուն Աբովյանի մարզադաշտում։
Խաղի միակ և պատմական գոլը հեղինակեց Իմրան Ուլադ Օմարը, ով դաշտ դուրս եկավ երկրորդ կեսում և հստակ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ Էլդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո։ Այդ գոլը դարձավ ոչ միայն հաղթական, այլև պատմական՝ Նոայի առաջին գոլը և առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։
Այս խաղը դարձավ Նոայի դեբյուտը Չեմպիոնների լիգայում։ Մրցավեճին մասնակցեցին մի քանի նորեկներ․ Դավիդ Սուալեհեն և Ալեն Գրգիչը խաղը սկսեցին մեկնարկային կազմում, իսկ Մարին Յակոլիշը դաշտ մտավ փոխարինման։ Մնացած նորեկները դեռ չունեն խաղաժամանակ։
«Նոայի» կազմը՝
Չանչարևիչ — Էլդեր Ֆերեյրա (81′, Արտակ Դաշյան), Գոնսալու Սիլվա, Սերգեյ Մուրադյան, Դավիդ Սուալեհե (64′, Ներմին Զոլոտիչ) — Գոր Մանվելյան (56′, Իմրան Ուլադ Օմար), Յան Էտեկի, Գուստավո Սանգարե, Ալեն Գրգիչ, Վիրջիլ Պինսոն (64′, Մարին Յակոլիշ) — Գոնսալու Գրեգորիու (81′, Մատեուս Այաս)։
Գոլի տեսանյութը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0