«Նոայի» պատմական հաղթանակը, Մխիթարյանի և Սելարայանի գոլերը՝ հայ ֆուտբոլիստների վառ շաբաթ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 17-ից 24-ը արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կրկին հայտնվել էին ուշադրության կենտրոնում։ Շաբաթը իսկապես հագեցած էր․ հայկական ակումբի պատմական հաղթանակ եվրագավաթներում, Մխիթարյանի վճռորոշ գոլը Իտալիայում, առաջատարների կայուն խաղը Սերբիայում և վառ ելույթներ Արգենտինայում ու Լեհաստանում։
Գլխավոր իրադարձությունը դարձավ «Նոայի» տրիումֆը Conference լիգայում՝ հայկական թիմի առաջին գոլն ու առաջին հաղթանակը եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլում։ Միևնույն ժամանակ Հենրիխ Մխիթարյանը հաղթական գոլ խփեց «Ինտերի» կազմում Իտալիայի առաջնությունում «Լեչչեի» դեմ խաղում, Նաիր Տիկնիզյանը անցկացրեց երկու ուժեղ հանդիպում լուրջ մրցակիցների դեմ, իսկ Լուկաս Սելարայանը շարունակում է գոլեր խփել Արգենտինայում։
Առջևում եվրագավաթների պատասխան հանդիպումներն են՝ Մխիթարյանի, Տիկնիզյանի և «Նոայի» մասնակցությամբ, ինչպես նաև ներքին առաջնությունների վերսկսումը։ Հայ խաղացողները մրցաշրջանի վճռորոշ հատվածին մոտենում են լավ մարզավիճակում և կարևոր արդյունքներով։
Հայ ֆուտբոլիստները վերջին շաբաթում (17–24 փետրվար)
Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», Սերիա Ա)
• 18 փետրվարի (չորեքշաբթի, Չեմպիոնների լիգա) — «Բուդյո/Գլիմտ» – «Ինտեր» (3:1)
Մխիթարյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 76 րոպե։ SofaScore գնահատականը՝ 6,2։
• 21 փետրվարի (շաբաթ, Սերիա Ա) — «Լեչչե» – «Ինտեր» (0:2)
Մխիթարյանը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, իսկ 75-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ SofaScore գնահատականը՝ 7,8։
Արդեն այսօր՝ փետրվարի 24-ին, Մխիթարյանը կխաղա ՉԼ պատասխան հանդիպումը «Բուդյո/Գլիմտի» դեմ։
Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա)
• 18 փետրվարի (չորեքշաբթի, Սլովակիայի գավաթ) — «Սպարտակ Տռնավա» – «Սլովան» (1:1, հ.11մ՝ 5:3)
Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ խաղը։ Տուգանային հարվածաշարում իր հարվածը դիպուկ իրացրեց։ SofaScore՝ 7,0։
• 22 փետրվարի (կիրակի, Սլովակիայի առաջնություն) — «Ռուժոմբերոկ» – «Սլովան» (2:2)
Բարսեղյանը խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին և դարձավ գոլի հեղինակ։ SofaScore՝ 7,6։
Նաիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)
• 19 փետրվարի (հինգշաբթի, Եվրոպայի լիգա) — «Լիլ» – «Ցրվենա Զվեզդա» (0:1)
Տիկնիզյանը մեկնարկային կազմում էր և խաղաց 77 րոպե։ SofaScore՝ 7,4։
• 22 փետրվարի (կիրակի, Սուպերլիգա) — «Ցրվենա Զվեզդա» – «Պարտիզան» (3:0)
Տիկնիզյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նաև գոլային փոխանցում կատարեց Առնաուտովիչին։ SofaScore՝ 7,5։
Տիկնիզյանը երկու հիանալի խաղ անցկացրեց բարդ մրցակիցների դեմ։ Առջևում Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպումն է, որը կկայանա Բելգրադում՝ հինգշաբթի։
Հովհաննես Համբարձումյան («Նոա», Հայաստան)
• 19 փետրվարի (հինգշաբթի, Conference լիգա) — «Նոա» – «ԱԶ» (1:0)
Համբարձումյանը դուրս եկավ մեկնարկային կազմում՝ ավագի թևկապով և խաղաց 56 րոպե։ Նա խփեց հաղթական գոլը պատմական խաղում՝ հայկական թիմի առաջին գոլը և առաջին հաղթանակը եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլում։ SofaScore՝ 7,7։
Սերգեյ Մուրադյան («Նոա», Հայաստան)
• 19 փետրվարի (հինգշաբթի, Եվրոպայի լիգա) — «Նոա» – «ԱԶ» (1:0)
Մուրադյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ SofaScore՝ 6,9։
Օգնեն Չանչարևիչ («ԻՄՏ Նովի-Բեոգրադ», Սերբիա)
• 22 փետրվարի (կիրակի, Սուպերլիգա) — «Ռադնիչկի Նիշ» – «ԻՄՏ» (2:1)
Հայաստանի հավաքականի դարպասապահը անցկացրեց ամբողջ հանդիպումը և կատարեց 1 սեյվ։ SofaScore՝ 6,0։
Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա)
• 20 փետրվարի (ուրբաթ, Բունդեսլիգա 2) — «Բոխում» – «Նյուրնբերգ» (1:1)
Հայաստանի հավաքականի պաշտպանը երկրորդ խաղն անընդմեջ մնաց պահեստայինների նստարանին։
Գրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Բունդեսլիգա 2) — «Էլֆերսբերգ» – «Այնտրախտ Բ» (3:1)
Ռանոսը խաղադաշտ մտավ 61-րդ րոպեին՝ հանդես գալով աջ վինգերի և երկրորդ հարձակվողի դիրքերում։ SofaScore՝ 6,2։
Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա)
• 20 փետրվարի (ուրբաթ, Արգենտինայի առաջնություն) — «Դեֆենսա ի Խուստիսիա» – «Բելգրանո» (1:1)
Սելարայանը խաղաց 70 րոպե և խփեց գեղեցիկ գոլ։ SofaScore՝ 7,1։ Սա 33-ամյա կիսապաշտպանի երկրորդ գոլն էր 5 խաղում։
Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բառակաս», Արգենտինա)
• 21 փետրվարի (շաբաթ, Արգենտինայի առաջնություն) — «Պլատենսե» – «Բառակաս» (1:0)
Բալեկյանը խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին։ SofaScore՝ 6,9։
Տոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա)
• 22 փետրվարի (կիրակի, Արգենտինայի առաջնություն) — «Բանֆիլդ» – «Նյուելս Օլդ Բոյզ» (3:0)
Ադորյանը խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին, SofaScore՝ 7,3։ Նրա մուտքից հետո թիմը խփեց 3 գոլ, իսկ հայ կիսապաշտպանը շատ ակտիվ էր հարձակման գծում՝ ստեղծելով 3 գոլային պահ, սակայն արդյունավետ գործողությամբ չաչքի ընկավ։
Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)
• 21 փետրվարի (շաբաթ, Էքստրակլասա) — «Լեգիա» – «Վիսլա Պլոցկ» (2:1)
Բիչախչյանը մեկնարկային կազմում էր և խաղաց 59 րոպե՝ ձախ վինգերի դիրքում։ SofaScore՝ 7,4։
Սա «Լեգիայի» առաջին հաղթանակն էր 2026 թվականին։
Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Հունգարիայի առաջնություն) — «Կազինբարսիկա» – «Պուշկաշ Ա» (2:2)
Հարությունյանը երկրորդ խաղն անընդմեջ մնաց պահեստայինների նստարանին։
Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա)
• 22 փետրվարի (կիրակի, Ռումինիայի Սուպերլիգա) — «Արջեշ» – «Ֆարուլ» (3:1)
Գրիգորյանը խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին։ SofaScore՝ 7,2։ Նա ուժեղացրեց խաղը, ստեղծեց գոլային պահ և կատարեց վճռորոշ փոխանցում, սակայն դա չօգնեց թիմին։
Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել)
• 21 փետրվարի (շաբաթ, Իսրայելի առաջնություն) — «Բնեյ Սախնին» – «Հապոել Թել-Ավիվ» (0:0)
Միրանյանը մեկնարկային կազմում էր և խաղաց 83 րոպե։ SofaScore՝ 6,8։
Էդգար Նավասարդյան («Էստերսունդ», Շվեդիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Շվեդիայի գավաթ) — «Գյոթեբորգ» – «Էստերսունդ» (0:0)
Նավասարդյանը մեկնարկային կազմում էր և խաղաց 73 րոպե՝ հարձակվողի դիրքում։ SofaScore՝ 7,0։
Ալբերտ Ալեքսանյան («Նորչյոպինգ», Շվեդիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Շվեդիայի գավաթ) — «Նորչյոպինգ» – «Սանդվիկեն» (2:0)
19-ամյա Ալեքսանյանը նոր թիմում նշեց իր նորամուտը։ Խաղաց 63 րոպե և կատարեց գոլային փոխանցում։ SofaScore՝ 7,3։
Ֆին Գերագուսյան («Սանդերլենդ U21», Անգլիա)
• 20 փետրվարի (ուրբաթ, Պրեմիեր Լիգա 2) — «Էվերթոն U21» – «Սանդերլենդ U21» (1:2)
Գերագուսյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը, վաստակեց 11-մետրանոց և խփեց գոլ։
Վեյմար Անգուլո («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա)
• 20 փետրվարի (ուրբաթ, Ինդոնեզիայի Սուպերլիգա) — «Սեմեն» – «Մալուտ Յունայթեդ» (2:2)
Անգուլոն անցկացրեց ամբողջ հանդիպումը, SofaScore՝ 7,1։
Ժորդի Մոնրոյ Արարատ («Դեպորտիվո Պերեյրա», Կոլումբիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Primera A) — «Պերեյրա» – «Դեպորտիվո Պաստո» (2:2)
Արարատը խաղադաշտ մտավ 70-րդ րոպեին, SofaScore՝ 6,2։
Սարգիս Ադամյան («Քյոլն II», Գերմանիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Regionalliga West) — «Վուպպերտալեր» – «Քյոլն II» (1:0)
Ադամյանը խաղաց 80 րոպե։
Մարկ Գևորգյան («Հանովեր II», Գերմանիա)
• 22 փետրվարի (կիրակի, Regionalliga Nord) — «Հանովեր II» – «Մեպեն» (2:2)
20-ամյա Գևորգյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը աջ պաշտպանի դիրքում և ստացավ դեղին քարտ։
Երջանիկ Գուբասարյան («Վեյխե 08», Գերմանիա)
• 22 փետրվարի (կիրակի, Regionalliga Nord) — «Blau-Weiß Lohne» – «Վեյխե 08» (0:3)
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ավագը անցկացրեց ամբողջ հանդիպումը հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Ալբերտ Մնացականյան («Լուֆտետարի», Ալբանիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Ալբանիայի Առաջին լիգա) — «Լաչի» – «Լուֆտետարի» (2:1)
Մնացականյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Սերոժ Տիտիզյան («Վևե-Սպորտս», Շվեյցարիա)
• 21 փետրվարի (շաբաթ, Promotion League) — «Վևե-Սպորտս» – «Բավուա» (0:4)
Տիտիզյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Էնտոնի Սարդարյան («Ռեգենսբուրգ U19», Գերմանիա)
• 22 փետրվարի (կիրակի, U19 Nachwuchsliga) — «Ֆրանկֆուրտ» – «Ռեգենսբուրգ U19» (3:0)
17-ամյա վինգերը վերադարձել է վնասվածքից հետո և անցկացրել արդեն երկրորդ հանդիպումը։ Այս խաղում նա խաղաց 6 րոպե։
Հայաստանի Պրեմիեր Լիգան կվերսկսվի արդեն այս ուրբաթ՝ փետրվարի 27-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0