Իսլամ Մախաչևը հիվանդացել է Ցառուկյանի հետ մենամարտից առաջ
Sky Sport-ը հայտնում է, որ Իսլամ Մախաչևը հիվանդացել է Ցառուկյանի հետ մենամարտից առաջ։ Այդ պատճառով նա բաց է թողել Sky Sport-ի ալիքի հարցազրույցը, որը նախատեսված էր հունվարի 15-ին։
«Կարծում էինք, որ մեր շոուի հյուրը կլինի Իսլամ Մախաչևը։ Սակայն Իսլամը մեզ տեղեկացրեց, որ նա իրեն վատ է զգում։ Սա չի կարող լավ նորություն լինել մենամարտի շաբաթվա համար։ Կտեսնենք, թե ինչ կլինի նրա հետ հետո», – ասել է Sky Sport-ի լրագրող Ռևանդեր Խունիան։
Արման Ցառուկյանը և Իսլամ Մախաչևը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարի ընթացքում, որը կկայանա հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0