SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Իրակլի Եգոյանը կշարունակի կարիերան Էրեդիվիզիում


Իրակլի Եգոյանը կշարունակի կարիերան Էրեդիվիզիում
Ֆուտբոլ 💬 Comment

21-ամյա կիսապաշտպան Իրակլի Եգոյանը, ով ունի վրացական և հայկական արմատներ, պաշտոնապես միացավ «Էքսելսիոր Ռոտերդամին»։ Ֆուտբոլիստը կնքեց պայմանագիր Էրեդիվիզիի ակումբի հետ մինչև 2028 թվականը։

Անցած մրցաշրջանում Եգոյանը հանդես է եկել «Վիտեսսի» կազմում Eerste Divisie-ում՝ խփելով 8 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ «Էքսելսիորի» տեխնիկական մենեջեր Նիլս վան Դյույնենի խոսքով՝ տրանսֆերը հնարավոր դարձավ «Վիտեսսի» իրավիճակի շնորհիվ, իսկ Եգոյանը թիմին կհաղորդի «ստեղծարարություն և ֆուտբոլային ինտելեկտ»։

Եգոյանը բնութագրեց իրեն որպես ժամանակակից box-to-box կիսապաշտպան.

«Սիրում եմ հարձակվել, բայց նաև օգնել պաշտպանությանը։ Կարծում եմ՝ ունեմ գոլային հոտառություն, միշտ ուզում եմ խփել։ Ամենակարևորը՝ թիմի և ակումբի համար ամեն ինչ կտամ», — ասաց ֆուտբոլիստը։

Կիսապաշտպանը նշեց, որ զգում է նոր ակումբի վստահությունը և կարծում է՝ այս տեղափոխությունը կարիերայում ճիշտ քայլ է։ Նրա համար Էրեդիվիզիի դեբյուտային մրցաշրջանը կլինի կարևոր փորձություն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները Եգոյանին կապում էին Հայաստանի հավաքական հրավերի հետ, սակայն առայժմ նա շարունակում է հանդես գալ Վրաստանի Մ-21 հավաքականում։

Иракли Егоян


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։