«Ինտերը» խմբի առաջին տեղով դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ՝ հաղթելով «Ռիվեր Փլեյթին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» վստահ ավարտեց Աշխարհի ակումբային առաջնություն 2025-ի խմբային փուլը՝ 2:0 հաշվով հաղթելով Արգենտինայի «Ռիվեր Փլեյթին» և զբաղեցնելով առաջին տեղը։ 1/8 եզրափակչում «նեռաձուրրին» կխաղան Բրազիլիայի «Ֆլումինենսեի» դեմ։
Հանդիպման հերոսներ դարձան հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Սեբաստիանո Էսպոզիտոն, ովքեր գոլեր խփեցին համապատասխանաբար 72-րդ և 93-րդ րոպեներին։ Քրիստիան Քիվուի թիմը հասուն խաղ ցուցադրեց և վերահսկեց հանդիպման ընթացքը։
Կարևոր դրվագներից մեկն էր «Ռիվերի» պաշտպան Լուկաս Մարտինեսի կարմիր քարտը․ նա 65-րդ րոպեին խախտեց Հենրիխ Մխիթարյանի միակողմանի անցումը՝ ստանալով ուղիղ կարմիր։ Հայ կիսապաշտպանը մասնակցեց ողջ խաղին և ակտիվ էր ամբողջ հանդիպման ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը.
-
Խաղացված րոպեներ՝ 90+
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 36 (86%)
-
Բանալի փոխանցումներ՝ 2
-
Հարվածներ՝ 2
-
Հաղթած մենամարտեր՝ 1 / 8
-
Գնդակի կորուստներ՝ 13
-
Խախտումներ՝ 2
-
Խախտումներ իր դեմ՝ 1
-
SofaScore վարկանիշ՝ 6.6
«Ինտերը» վստահ ձևով անցնում է փլեյ-օֆֆ՝ հաջորդ խաղը կանցկացվի հունիսի 30-ին «Ֆլումինենսեի» դեմ։
Ե խմբի արդյունքները.

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0