«Ինտերը» պարտվեց «Բուդյո/Գլիմտին» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ինտերը» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Բուդյո/Գլիմտին» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպմանը։
Միլանցիների համար հանդիպումը չափազանց բարդ ստացվեց։ Նորվեգական ակումբը շարունակում է տպավորիչ շարքը՝ տոնելով մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը և լուրջ առավելություն ստեղծելով պատասխան խաղից առաջ, որը կկայանա փետրվարի 24-ին Միլանում։
Տանտերերը ակտիվ սկսեցին հանդիպումը և կարողացան իրացնել իրենց պահերը։ «Բուդյո/Գլիմտի» կազմում աչքի ընկան Հաուգեն, Հյոգը և Ֆետը։ Հատկապես աչքի ընկավ հարձակվող Կասպեր Հյոգը, ով գրանցեց մեկ գոլ և երկու գոլային փոխանցում՝ դառնալով իր թիմի հարձակման գլխավոր դեմքը։
«Ինտերը» կարողացավ պատասխանել միայն մեկ անգամ․ իտալական ակումբի միակ գոլը խփեց Պիո Էսպոզիտոն։ Չնայած ստեղծած պահերին՝ միլանցիները չկարողացան լիարժեք օգտվել իրենց հնարավորություններից և այժմ կփորձեն շրջել դիմակայության ընթացքը «Սան Սիրոյում»։
Մխիթարյանը խաղաց 77 րոպե
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց 77 րոպե։ SofaScore վերլուծական հարթակը նրա խաղը գնահատեց 6,2 միավորով։
Մխիթարյանի վիճակագրությունը.
Խաղացած րոպեներ՝ 77
Հարվածներ՝ 1
Ճշգրիտ փոխանցումներ՝ 27 (87%)
Հաջող դրիբլինգ՝ 1/1
Վաստակած տուգանայիններ՝ 1
Գնդակի կորուստներ՝ 8
Խլումներ՝ 1
Կտրումներ՝ 2
Գնդակի վերադարձներ՝ 6
Հաղթած մենամարտեր՝ 3/6
SofaScore գնահատական՝ 6,2
Չնայած պարտությանը՝ «Ինտերը» պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը․ ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում Միլանում։
Օրվա մյուս արդյունքները.
«Ղարաբաղ» — «Նյուքասլ» 1:6
«Օլիմպիակոս» — «Բայեր» 0:2
«Բրյուգե» — «Ատլետիկո» 3:3
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0