«Ինտերը»՝ ամենամխիթարյանական թիմը Եվրոպայում
Խորհրդանշական փոխանցումն արդեն կայացել է։ Այժմ Միլանի «Ինտերը» պաշտոնապես դառնում է այն ակումբը, որտեղ Հենրիխ Մխիթարյանը անցկացրել է ամենաշատ հանդիպումները իր եվրոպական կարիերայում։
«Վերոնայի» դեմ խաղը դարձավ հայ կիսապաշտպանի 141-րդը «ներաձուրրիների» կազմում։ Այսպիսով, «Ինտերը» գերազանցեց Դորտմունդի «Բորուսիային» (140 խաղ), որը երկար ժամանակ համարվում էր Հենրիխի գլխավոր «եվրոպական» ակումբը։ Այժմ այդ պատվավոր տիտղոսը անցնում է Սիմոնե Ինձագիի թիմին։
Մխիթարյանը արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացում միլանյան գրանդի կազմում։ Այս ընթացքում նա ոչ միայն հարմարվել է, այլ դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նա պարբերաբար հայտնվում է մեկնարկային կազմում, ցուցադրում է բարձր մակարդակ և այն կայունությունը, որը գնահատում են թե՛ մարզիչը, թե՛ երկրպագուները։
Իր հագեցած կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել մի շարք եվրոպական ակումբներում և ամեն մեկում թողել վառ հետք։ «Շախտյորում» նա դարձել էր լավագույն ռմբարկու, «Բորուսիայում»՝ փայլել 2015/16 մրցաշրջանում, Անգլիայում՝ նվաճել Եվրոպայի լիգան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և աչքի ընկել «Արսենալում», իսկ «Ռոմայում» դարձել էր թիմի առաջատարը՝ հաղթելով Կոնֆերենցիայի լիգան։ Բայց թվում է՝ հենց «Ինտերում» նա գտել է կատարյալ հավասարակշռություն փորձի, ֆիզիկական պատրաստվածության և թիմային համակարգում ունեցած դերակատարության միջև։
Ահա ինչպես է դասավորվում ակումբների ցուցակը՝ Մխիթարյանի անցկացրած խաղերի քանակով․
-
Ինտեր — 141 խաղ
-
Բորուսիա Դորտմունդ — 140 խաղ
-
Ռոմա — 117 խաղ
-
Շախտյոր Դոնեցկ — 106 խաղ
-
Մանչեսթեր Յունայթեդ — 63 խաղ
-
Արսենալ — 59 խաղ
-
Փյունիկ — 47 խաղ
-
Մետալուրգ Դոնեցկ — 45 խաղ
Հաջորդ քայլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է «Բարսելոնայի» դեմ՝ արդեն երեքշաբթի՝ մայիսի 6-ին։ Սա կլինի Մխիթարյանի 142-րդ հանդիպումը «Ինտերի» կազմում և, հնարավոր է, ամենակարևորներից մեկը նրա ակումբային կարիերայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0