«Ինտերը» հետաքրքրված է Ռոբինյո Ժունիորով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» շարունակում է հետևել «Սանտոսի» խոստումնալից հարձակվող Ռոբինյո Ժունիորին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հենց իտալական ակումբն է ներկայումս ամենից շահագրգռված 18-ամյա բրազիլացու տրանսֆերը իրականացնելուն։
Սուրբ Ծննդյան տոների ընթացքում Ռոբինյո Ժունիորը այցելել է Իտալիա, որտեղ եղել է «Ինտերի» մարզաբազայում և ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին։ Հաղորդվում է, որ «ներաձուրիները» ակումբի ներսում արդեն քննարկել են հնարավոր տրանսֆերը և դիտարկել են €18 մլն գումարի առաջարկը՝ ևս €4 մլն բոնուսների տեսքով։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ «Սանտոսին» պաշտոնական առաջարկ դեռ չի ներկայացվել։
Ռոբինյո Ժունիորը Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին է։ Ինչպես և հայրը, նա հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում և համարվում է Բրազիլիայի իր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը։
Առայժմ Ռոբինյո Ժունիորը հիմնականում աչքի է ընկել պատանեկան մակարդակում, սակայն արդեն հասցրել է նորամուտը նշել «Սանտոսի» գլխավոր թիմում։ Բրազիլիայի Սերիա A-ի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 15 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։
«Ինտերի» հետաքրքրությունը կարող է դառնալ կարևոր քայլ երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայում, սակայն իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի «Սանտոսի» դիրքորոշումից և կողմերի պատրաստակամությունից՝ անցնելու պաշտոնական բանակցությունների։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0