«Ինտեր»-ը՝ «Ռոմայի» դեմ նորացված կազմով, Մխիթարյանը հայտում է նախկին ակումբի դեմ խաղին
Photo by Domenico Cippitelli/NurPhoto via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում կհանդիպեն «Ինտեր»-ն ու «Ռոմա»-ն։ Երկու թիմերն էլ խաղին մոտենում են կազմային նկատելի փոփոխություններով և վերադարձներով։
Վերջին անհաջող արդյունքների շարքից հետո տանտերերը փորձում են վերադառնալ հաղթանակների ուղի։ Միլանյան ակումբի գլխավոր նորությունն է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի երկար սպասված վերադարձը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել գրեթե երկու ամիս։ Նա կրկին կկազմի հարձակման զույգ Մարկյուս Թյուրամի հետ։
Հռոմեական թիմի կազմում հարձակման գծում կարևոր ուժեղացում է՝ մեկնարկային կազմում վերադարձել է Մատիաս Սուլեն։
Մեկնարկային կազմեր՝ «Ինտեր» - «Ռոմա»
Ինտեր (3-5-2)՝
Զոմմեր — Ականժի, Աչերբի, Բաստոնի — Դումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Զելինսկի, Դիմարկո — Թյուրամ, Լաուտարո Մարտինես
Ռոմա (3-5-2)՝
Սվիլար — Մանչինի, Ն’Դիկա, Էրմոսո — Ռենշ, Կրիստանտե, Պիզիլի, Չելիկ — Պելեգրինի, Սուլե — Մալեն
Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել միջազգային դադարից առաջ կայացած վերջին տուրը, սակայն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել «Ինտեր»-ի հայտացուցակ՝ իր նախկին թիմի դեմ խաղին։ Հայ կիսապաշտպանը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0