«Ինտերը» ներկայացրել է արտագնա մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Ինտերը» պաշտոնապես ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի նոր արտագնա մարզաշապիկը։ Այս հանդերձանքով թիմը կպաշտոնական դեբյուտ ունենա Աշխարհի ակումբային առաջնությունում՝ Լոս Անջելեսում կայանալիք հանդիպման ժամանակ «Մոնտերեյի» դեմ։
Նշենք, որ թիմն արդեն մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ԱԱ առաջնությանը։ Թիմի հետ միասին մեկնեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Մարզաշապիկի դիզայնը արտահայտում է ընդգրկունության և բազմազանության արժեքները՝ ընդգծելով յուրաքանչյուր ֆուտբոլիստի եզակիությունը։ Հիմնական երանգը՝ Aqua Ghost-ը, համադրվում է խորը Blue Void կապույտի հետ՝ ստեղծելով հակադրություններ։
Իտալական տեքստիլի ավանդույթներից ներշնչված այս մարզաշապիկը միավորում է նորաձեւությունը, նորարարությունը և ակումբային ժառանգությունը։ Վզակապի ներսում գրված է նշանաբանը՝ «Եղբայրներ և քույրեր աշխարհի»։
Հագուստն արդեն հասանելի է ակումբի առցանց խանութում, nike.com կայքում, ինչպես նաև «Ինտերի» և Nike-ի պաշտոնական խանութներում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0