SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ինտերը» գրեթե չի փոխվել․ 2023-ի եզրափակչի մեկնարկային կազմից 7 ֆուտբոլիստ կրկին կսկսեն խաղը


«Ինտերը» գրեթե չի փոխվել․ 2023-ի եզրափակչի մեկնարկային կազմից 7 ֆուտբոլիստ կրկին կսկսեն խաղը Photo: UEFA
Ֆուտբոլ 💬 Comment

Վաղվա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը միլանյան «Ինտերի» և փարիզյան ՊՍԺ-ի միջև յուրօրինակ կրկնությունն է երկու տարի առաջվա հանդիպման․ «ներաձուրիների» կազմը գրեթե չի փոխվել 2023-ի եզրափակչից, երբ նրանք խաղում էին «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Այդ խաղում, որը տեղի էր ունենում Ստամբուլում, մեկնարկային կազմում էր Մարսելո Բրոզովիչը, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն վերջում՝ վնասվածքի պատճառով։ Մյունխենում իրավիճակը այլ է լինելու․ հայ կիսապաշտպանը կսկսի խաղը առաջին րոպեներից՝ փոխարինելով խորվաթին, որը արդեն լքել է ակումբը։

Մյուս փոփոխություններից են՝ հարձակման գծում Մարկուս Տյուրամը կփոխարինի Էդին Ջեկոյին, դարպասում Յան Զոմմերը կփոխարինի Անդրե Օնանային, իսկ պաշտպանությունում, ամենայն հավանականությամբ, Յան Բիսսեքը կխաղա Մատեո Դարմյանի փոխարեն։ Թեև վերջինս դեռ թիմում է և կարող է իր շանսը ստանալ։

Այսպիսով, 2023-ի եզրափակչի մեկնարկային կազմից 7 խաղացող կրկին կսկսեն հանդիպումը մեկնարկային րոպեներից․ Լաուտարո Մարտինես, Նիկոլո Բարելա, Հական Չալհանօղլու, Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դյումֆրիս, Ալեսանդրո Բաստոնի և Ֆրանչեսկո Աչերբի։

Munich 2025 Inter - PSG

2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենայում»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։