SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ինտերը» հաղթեց «Սասուոլոյին» Սերիա A-ի 4-րդ տուրում


«Ինտերը» հաղթեց «Սասուոլոյին» Սերիա A-ի 4-րդ տուրում
Ֆուտբոլ 💬 Comment

Միլանի «Ինտերը» այս մրցաշրջանի Սերիա A-ի իր առաջին տնային հաղթանակը տարավ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով «Սասուոլոյին»։

14-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Դի Մարկոն՝ գոլային փոխանցում ստանալով թիմի նորեկ Պետար Սուչիչից։ Երկրորդ խաղակեսում, 81-րդ րոպեին, տանտերերի առավելությունը կրկնապատկեց Կառլոս Աուգուստոն։ Սակայն երեք րոպե անց հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ Վալիդ Չեդիրան գրավեց «նարաձուրիի» դարպասը՝ 2:1։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանգիստ ստացավ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո և մնաց պահեստայինների նստարանին։ Նրա տեղը մեկնարկային կազմում զբաղեցրեց Սուչիչը, որը նշանավորվեց արդյունավետ գործողությամբ։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 6 միավոր և բարձրացավ աղյուսակի 10-րդ հորիզոնական։ Առայժմ առաջնորդում են «Յուվենտուսը», «Միլանը» և «Նապոլին»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։