«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և բարձրացավ Սերիա A-ի առաջին տեղը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իտալական Սերիա A-ի 11-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ՝ 2:0 հաշվով։ Միլանցիները մեկ գոլ խփեցին յուրաքանչյուր խաղակեսում։ Սկզբում աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը, իսկ երկրորդ խաղակեսում արդյունքը ամրապնդեց Անժե-Յոան Բոննին։
Կրիստիան Քիվուի թիմը վերահսկում էր խաղը առաջին իսկ րոպեներից և գրեթե չթողեց մրցակցին ստեղծել վտանգավոր պահեր։ «Ինտերը» կարող էր խոշոր հաշվով հաղթել, սակայն Պյոտր Զելինսկու գոլը չհաշվվեց VAR-ի միջամտությունից հետո՝ Ֆեդերիկո Դիմարկոյի ձեռքի խաղի պատճառով։
Այս հաղթանակը թույլ տվեց «նեռաձուրիներին» օգտվել մրցակիցների միավորների կորուստներից և բարձրանալ մրցաշարային աղյուսակի առաջ։ «Նապոլին» անսպասելի պարտվեց «Բոլոնիային» (0:2), իսկ «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Պարմայի» հետ (2:2)։
Այս պահին «Ինտերը» և «Ռոման» բաժանում են առաջին հորիզոնականը՝ ունենալով 24-ական միավոր։ «Միլանը» և «Նապոլին» հետապնդում են՝ 22 միավորով։
Նշենք, որ միլանցիների հայկական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և բաց թողեց «Լացիոյի» դեմ հանդիպումը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0