«Ինտերը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», բայց մնաց Չեմպիոնների լիգայի թոփ-8-ից դուրս
Photo by Stuart Franklin/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի լիգային փուլի 8-րդ տուրում վստահ արտագնա հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ 2:0 հաշվով։ Հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ինտրիգը պահպանվեց գրեթե մինչև վերջնամասը։
Երկար ժամանակ թիմերը չէին կարողանում կոտրել միմյանց պաշտպանությունը, սակայն հանգուցալուծումը եկավ վերջին տասը րոպեներին։ 81-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոն ուղիղ տուգանային հարվածով բացեց հաշիվը․ ստանդարտը վաստակել էր Հենրիխ Մխիթարյանը։ Արդեն ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Անդի Դիուֆը ամրապնդեց «ներաձուրրիի» հաջողությունը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատտեզին։
Չնայած հաղթանակին, «Ինտերը» չկարողացավ մտնել ընդհանուր փուլի թոփ-8։ Միլանյան ակումբը զբաղեցրեց 10-րդ տեղը և այժմ կխաղա 1/16 եզրափակչում (փլեյ-օֆֆի անցումային փուլ)՝ լինելով սերմնավորվածների թվում։
Ուղիղ 1/8 եզրափակիչ դուրս եկան՝
«Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», «Սպորտինգը» և «Մանչեսթեր Սիթին»։
Առանձին պետք է նշել Հենրիխ Մխիթարյանի խաղը իր նախկին թիմի դեմ։ 37-ամյա հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 88 րոպե, SofaScore-ից ստացավ 7.5 գնահատական և հաղթեց 9-ից 7 մենամարտերում՝ դառնալով կենտրոնի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Բորուսիա Դորտմունդ — Ինտեր — 0:2 (0:0)
Գոլեր՝ Դիմարկո, 81 (0:1); Դիուֆ, 90+3 (0:2)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0