Ինտերը հայտարարել է կազմը ՖԻՖԱ-ի 2025 թ. Աշխարհի ակումբային առաջնության համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը»՝ նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Քիվուի ղեկավարությամբ, կմասնակցի ՖԻՖԱ-ի 2025 թ. Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 15-ին ԱՄՆ-ում։
«Ներաձուրրիները» արդեն վարժանքներ են անցկացնում Լոս Անջելեսում և պատրաստվում են առաջին տուրի հանդիպմանը Մեքսիկայի «Մոնտերեյի» դեմ։ Նրանց խմբում ընդգրկված են նաև Ճապոնիայի «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» և Արգենտինայի «Ռիվեր Փլեյթը»։
«Ինտերի» պաշտոնական հայտացուցակը հրապարակվել է ՖԻՖԱ-ի կայքում։ Կազմում ընդգրկված են երկու նորեկ՝ Պետար Սուչիչը և Լուիս Էնրիկեն, ինչպես նաև մի շարք երիտասարդներ «Պրիմավերայից»։ Միևնույն ժամանակ Մարկո Առնաուտովիչը և Խոակին Կորեան չեն մեկնել ԱՄՆ թիմի հետ։
Հայտացուցակում ընդգրկված է նաև 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերի» կազմը ՖԻՖԱ-ի 2025 թ. Աշխարհի ակումբային առաջնության համար.
Դարպասապահներ – Յան Զոմմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջեննարո, Ալեսանդրո Կալիգարիս։
Պաշտպաններ – Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս Աուգուստո, Յանն Բիսսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմյան, Թոմաս Պալասիոս, Գաբրիելե Ռե Չենոննի, Մատեո Կոչչի, Ալեսանդրո Բաստոնի։
Կիսապաշտպաններ – Պյոտր Ժելինսկի, Պետար Սուչիչ, Լուիս Էնրիկե, Դավիդե Ֆրատտեզի, Հաքան Չալհանօղլու, Քրիստիան Ասլլանի, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելլա, Թոմաս Բերենբրուխ, Նիկոլա Զալևսկի։
Հարձակվողներ – Մարկուս Տյուրամ, Լաուտարո Մարտինես, Վալենտին Կարբոնի, Ջակոմո Դե Պյերի, Սեբաստիանո Էսպոզիտո, Ֆրանչեսկո Էսպոզիտո, Մեհդի Թարեմի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0