«Ինտեր» - «Մոնտեռեյ». թիմերի մեկնարկային կազմերը Աշխարհի ակումբային առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մի քանի րոպեից Միլանի «Ինտերը» իր առաջին հանդիպումը կանցկացնի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում, որն ի դեպ կլինի նաև նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի դեբյուտային խաղը։ «Ներաձուրիի» մրցակիցն է մեքսիկական «Մոնտեռեյը», որի կազմում խաղում են եվրոպացի հանդիսատեսին ծանոթ մի շարք ֆուտբոլիստներ՝ Սերխիո Ռամոսը, Լուկաս Օկամպոսը, Սերխիո Կանալեսը և Խեսուս Կորոնան։
Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 05:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 04:00-ին։ Ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի անվճար դիտել DAZN հարթակում (եթե հասանելի է ձեր երկրում)։ Ռուսաստանում հանդիպումը կցուցադրի «ОККО TV»-ն, իսկ Հայաստանում պաշտոնական հեռարձակող չկա։
«Ինտերի» հայկական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմեկնարկի հիմնական կազմում։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Ինտեր»՝ Յան Զոմեր — Բենժամեն Պավար, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի — Մատեո Դարմյան, Կառլոս Աուգուստո, Քրիստիան Ասլանի, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան — Սեբաստիանո Էսպոզիտո, Լաուտարո Մարտինես։
Գլխավոր մարզիչ՝ Քրիստիան Կիվու։
«Մոնտեռեյ»՝ Էստեբան Անդրադա — Ռիկարդո Չավես, Հերալդո Արտեագա, Վիկտոր Գուսման, Ստեֆան Մեդինա, Սերխիո Ռամոս — Օլիվեր Տորես, Սերխիո Կանալես, Լուկաս Օկամպոս, Խորխե Ռոդրիգես — Հերման Բերտերամե։
Գլխավոր մարզիչ՝ Դոմենեկ Տոռենտ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0