Ինտեր — Կոմո. Կանխատեսում, հավանական կազմեր և կորուստներ չեմպիոնական խաղում
Photo: inter.it
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մայիսի 23-ին, «Ինտերը» կխաղա «Կոմոյի» դեմ Սերիա A-ի 38-րդ տուրի շրջանակում, ինչը կարող է վճռորոշ լինել չեմպիոնության պայքարում։ Մինչ «Նապոլին» մեկ միավորով գերազանցում է միլանցիներին և հանդիպում «Կալյարիի» հետ, Սիմոնե Ինձագիի սաները պարտադիր պետք է հաղթեն և հուսան մրցակցի ձախողումը։
Խաղի կարևորությունից անկախ՝ Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ «Ինտերում» մեծ ռոտացիա է լինելու Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ։ Սկզբից խաղադաշտ դուրս չեն գա Բաստոնին, Բարելլան, Տյուրամը, Մխիթարյանը և Դյումֆրիսը։
Հավանական կազմեր՝ Կոմո — Ինտեր
ԿՈՄՈ (4-2-3-1)
Մարզիչ՝ Ֆաբրեգաս
Կազմ՝
Բյուտեզ — Վոյվոդա, Ջեք, Կեմփֆ, Պերոնե — Պազ, Կակերե — Դա Կունյա, Ստրեֆֆետսա, Վալե — Դուվիկաս
ԻՆՏԵՐ (3-4-3)
Մարզիչ՝ Ինձագի
Կազմ՝
Զոմմեր — Կառլոս Աուգուստո, Բիսսեկ, դե Վրեյ — Դարմյան, Ասլանի, Չալհանօղլու, Դիմարկո — Կոռեա, Տարեմի, Զալևսկի

Կորուստներ և որակազրկումներ
ԿՈՄՈ
Որակազրկված է՝ Գոլդանիգա
Վնասվածքներ՝ Դիաո, Դոսենա, Սերխի Ռոբերտո
ԻՆՏԵՐ
Որակազրկված են՝ մարզիչ Ինձագի, օգնական Ֆարիս
Վնասվածքներ՝ Պավար, Զելինսկի, Լաուտարո Մարտինես (կարող է մի քանի րոպե խաղալ)
Ո՞վ կդառնա Սերիա A-ի չեմպիոն։
Եթե «Ինտերը» հաղթի «Կոմոյին», իսկ «Նապոլին» միավորներ կորցնի «Կալյարիի» դեմ խաղում, գավաթը կմեկնի Միլան։ Ամեն ինչ կորոշվի այսօր՝ մի բաց թողեք իտալական ֆուտբոլի կարևորագույն երեկոն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0