«Ինտերը» առանց Մխիթարյանի վստահ հաղթեց «Ֆիորենտինային»՝ 3:0
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» Ա Սերիայի 9-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ՝ 3:0 հաշվով։
Նապոլիի դեմ նախորդ տուրում ստացած վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը․ 36-ամյա հայ կիսապաշտպանը կազմից դուրս կլինի առնվազն մեկ ամսով։ Նրա տեղը մեկնարկային կազմում զբաղեցրեց Պետար Սուչիչը, ով շնորհակալություն հայտնեց մարզչին իր առաջին՝ գեղեցիկ գոլով «Ինտերի» կազմում։ Երկու գոլի հեղինակ դարձավ նաև Հաքան Չալհանօղլուն՝ ձևակերպելով դուբլ։
9 տուրից հետո «Ինտերը» ունի 18 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ հավասար միավորներով «Միլանի» հետ։ Առաջատարներն են «Նապոլին» և «Ռոման»՝ 21 միավորով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0