«Ինտերը» առանց Մխիթարյանի ջախջախեց «Սլավիային» և Չեմպիոնների լիգայի օրվա այլ արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 30-ին կայացան 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի առաջին խաղերը։ Խաղային օրը լի էր անակնկալներով, սակայն «Ինտերը» դժվարություններ չունեցավ։
Միլանի ակումբը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ՝ 3:0 հաշվով։ Առաջին կեսում գոլերով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Դենզել Դյումֆրիսը, իսկ երկրորդ կեսում Մարտինեսը ձևակերպեց դուբլ։ Երկու տուրերից հետո «Ինտերը» ունի առավելագույն՝ 6 միավոր։
«Ներաձուրրիի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին։ 36-ամյա կիսապաշտպանը հանգստյան օրերին ամբողջական հանդիպում անցկացրեց «Կալյարիի» դեմ, իսկ Չեմպիոնների լիգայում իր տեղը զիջեց Պետար Սուչիչին։
Օրվա այլ արդյունքներ.
-
Վաղ խաղերում հաղթանակներ տոնեցին «Ատալանտան» և Մադրիդի «Ռեալը»։
-
«Բուդյո/Գլիմտը» Արկտիկայում ցուրտ ընդունելություն կազմակերպեց «Տոտենհեմի» համար։ Անգլիացիները փրկվեցին միայն 89-րդ րոպեին՝ շնորհիվ ինքնագոլի — 2:2։
-
Ստամբուլում ևս մեկ սենսացիա՝ «Գալաթասարայը» նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին»՝ 1:0։ Վիկտոր Օսիմհենը խփեց վճռորոշ 11 մետրանոցը։
-
«Աթլետիկոն» շարունակում է հարձակողական ոճով. «Ռեալի» դեմ դերբիից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը ջախջախեց «Այնտրախտին»՝ 5:1։ Հետաքրքիր է, որ գերմանացիները նախորդ տուրում Բունդեսլիգայում հաղթել էին «Բորուսիա» Մյոնխենգլադբախին՝ 6:4 հաշվով, սակայն կարծես բոլոր ուժերը թողել էին այնտեղ։
-
«Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց Ժոզե Մուրինյոյի «Բենֆիկային»՝ 1:0։ Միակ գոլը դարձավ Ռիկարդո Ռիոսի ինքնագոլը։
-
«Բավարիան» դժվարություններ չունեցավ «Պաֆոսի» հետ խաղում՝ 5:1, իսկ «Մարսելը» վստահ հաղթեց «Այաքսին»՝ 4:0։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ աղյուսակը.

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0