«Ինտերը» առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց Ֆլորենցիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ինտերը» չկարողացավ պահպանել հաղթանակը Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի արտագնա խաղում «Ֆիորենտինայի» դեմ՝ ավարտելով հանդիպումը ոչ-ոքի՝ 1:1։
Հյուրերը խաղը սկսեցին շատ ակտիվ և արդեն առաջին րոպեին բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ միլանյան թիմի հարձակվող Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։
Սակայն «Ինտերին» չհաջողվեց պահպանել առավելությունը։ 77-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Շեր Նդուրը վերականգնեց հավասարությունը՝ իր թիմին բերելով կարևոր միավոր։
Նշենք, որ միլանյան ակումբը խաղում էր առանց իր հիմնական խաղացողներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի, ով բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերի» առավելությունը մրցաշարային աղյուսակում «Միլանի» նկատմամբ կազմում է 6 միավոր, իսկ «ռոսոների»-ն այս տուրում 3:2 հաշվով հաղթել է «Տորինոյին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0