IMMAF ՄՄԱ 2025 աշխարհի առաջնություն․ տեղի ունեցավ վիճակահանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 26-ին կայացավ IMMAF ՄՄԱ 2025 աշխարհի առաջնության վիճակահանությունը՝ մեծահասակների և երիտասարդների մրցաշարերի համար։ Առաջնությունը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը։
Հայ մարզիկների առաջին մրցակիցները․
Երիտասարդական մրցաշար
-
52.2 կգ (¼ եզրափակիչ)․ Աշոտ Մարգարյան (Հայաստան) — Արիստադես Դելգադո (Իսպանիա) / Դիմաշ Ժակշիլիկ (Ղազախստան) | սեպտեմբերի 29
-
70.3 կգ (1/16 եզրափակիչ)․ Համլետ Ասլանյան (Հայաստան) — Բիշես Ամին (Ավստրալիա) | սեպտեմբերի 27
Մեծահասակներ
-
56.7 կգ (1/16 եզրափակիչ)․ Արթուր Ասոյան (Հայաստան) — Դմիտրի Գուսարև (Ուկրաինա) | սեպտեմբերի 27
-
61.2 կգ (1/16 եզրափակիչ)․ Սամվել Մարուքյան (Հայաստան) — Պատրիկ Կուտիլ (Չեխիա) | սեպտեմբերի 27
-
61.2 կգ (1/16 եզրափակիչ)․ Մաջիտ Ամարյան (Հայաստան) — Ջոզեֆ Ֆրոդշամ (Անգլիա) | սեպտեմբերի 27
-
Մարուքյանը և Ամարյանը կարող են հանդիպել քառորդ եզրափակիչում։
-
-
65.8 կգ (1/16 եզրափակիչ)․ Նարեկ Առուսխանյան (Հայաստան) — Յանիս Վերիսսիմո (Շվեյցարիա) | սեպտեմբերի 27
-
70.3 կգ (1/16 եզրափակիչ)․ Տիգրան Նազարյան (Հայաստան) — Ալեքսանդր Իբառա (Մեքսիկա) | սեպտեմբերի 27
-
74.8 կգ (1/16 եզրափակիչ)․ Սպարտակ Միքայելյան (Հայաստան) — Սիգուրդ Ռոմեր (Դանիա) | սեպտեմբերի 27
-
74.8 կգ (1/16 եզրափակիչ)․ Մանվել Բարսեղյան (Հայաստան) — Խորխե Անտոնիո Լունա (Մեքսիկա) | սեպտեմբերի 27
-
Միքայելյանը և Բարսեղյանը կարող են հանդիպել կիսաեզրափակիչում։
-
-
79.4 կգ (1/16 եզրափակիչ)․ Սերյոժա Գրիգորյան (Հայաստան) — Ջիան-Կառլո Տորինո (ՀԱՀ) | սեպտեմբերի 27
Լրիվ վիճակահանության աղյուսակները հասանելի են smoothcomp.com կայքում։
Մենամարտերի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն Sportaran տելեգրամյան ալիքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0