Գվադելուպայի հավաքականի ֆուտբոլիստ Նաթանիել Սանտինին տեղափոխվեց «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պաշտոնապես. Երևանի «Նոա»-ն ևս մեկ համալրում է կատարել հիմնական կազմի համար՝ նախքան Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի հիմնական փուլը։ Հայաստանի չեմպիոնները պայմանագիր են կնքել կենտրոնական պաշտպան Նաթանիել Սանտինիի հետ, ով հանդես էր գալիս շվեյցարական «Սիոն»-ում։
25-ամյա Գվադելուպայի հավաքականի խաղացողը մշտական պայմանագրով միացել է հայկական թիմին։
Պաշտպանը (188 սմ) նախորդ մրցաշրջանում խաղացել է Ֆրանսիայի Լիգա 2-ում՝ «Մարտիգ»-ի կազմում, որտեղ 28 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։ Նրա հաշվին կա նաև 47 հանդիպում Շվեյցարիայի բարձրագույն լիգայում։
Գվադելուպայի ազգային հավաքականում Սանտինին խաղում է 2022 թվականից և արդեն անցկացրել է 21 հանդիպում։
Հիշեցնենք, որ այսօր «Նոա»-ն նաև հայտարարեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դարպասապահ Տիմոթի Ֆայուլուի հետ պայմանագրի կնքման մասին, ով նախկինում նույնպես հանդես էր գալիս «Սիոն»-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0