Հայաստանի հավաքականի խաղացող Նևեդրովը խուսափեց որակազրկումից՝ ՈՒԵՖԱ-ն կողմ էր ՀՖՖ-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի հարձակվող Դենիս Նևեդրովը խուսափեց Եվրոպայի առաջնությունում որակազրկումից․ ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմինը չեղարկել է իր սկզբնական որոշումը, որով նա մեկ խաղով որակազրկվում էր։
Ավելի վաղ Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պնդելով, թե Հայաստան-Ուկրաինա հանդիպման վերջին սուլիչից հետո Նևեդրովը վիրավորական արտահայտություն է հնչեցրել մրցակիցների հասցեին։ Այս մեղադրանքների հիման վրա ՈՒԵՖԱ-ն որոշել էր որակազրկել խաղացողին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արագ բողոքարկել էր որոշումը՝ ներկայացնելով տեսանյութ, որում հստակ երեւում է, որ Նևեդրովը նման արտահայտություն չի անում։ ՈՒԵՖԱ-ն վերանայել է գործը և հանել է որակազրկումը։
Այնուամենայնիվ, խաղացողը ստացել է պայմանական որակազրկում՝ մեկ տարով։ Կրկնակի խախտման դեպքում նա ավտոմատ կերպով երկու խաղով որակազրկվելու է։
Այսպիսով, Դենիս Նևեդրովը կարող է մասնակցել այսօրվա՝ Չեխիայի դեմ երկրորդ տուրի հանդիպմանը։
ՀՖՖ-ն ավելի վաղ նշել էր, որ ուկրաինական կողմի բողոքը անհիմն է և խոստացել է ներկայացնել իր դիրքորոշումը ավելի մանրամասն։
Հայաստան - Չեխիա հանդիպումը կայանալու է այսօր՝ հունվարի 25-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1