Խորվաթիան և Լատվիան դուրս եկան Ա դիվիզիոն. եզրափակիչը՝ Երևանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (U20) հայտնի դարձան առաջին երկու թիմերը, որոնք իրավունք ստացան հանդես գալու Ա դիվիզիոնում՝ Խորվաթիան և Լատվիան։
Խորվաթները տպավորիչ հաղթանակ տարան Թուրքիայի նկատմամբ՝ 109:86 հաշվով՝ չնայած առաջին քառորդում 11 միավորով զիջում էին։ Խաղի ընթացքը փոխեցին Դինո Սուբաշիչի հաջող գործողությունները (19 միավոր, 8 ռեբաունդ) և Անդրո Միրչետայի արդյունավետ խաղը պահուստային կազմից (20 միավոր)։ Այս հաղթանակով Խորվաթիան վերադարձավ Ա դիվիզիոն՝ երկու տարվա դադարից հետո։
Լատվիան դուրս եկավ եզրափակիչ՝ ջախջախելով Շվեյցարիային՝ 75:55։ Հանդիպման հերոս դարձավ Ռոլանդս Սուլկսը, ով հավաքեց 20 միավոր՝ 100% արդյունավետությամբ։ Լատվիացիները առավելություն ստացան արդեն առաջին խաղակեսում (+24 ընդմիջմանը) և վստահ պահպանեցին այն։
Բ դիվիզիոնի եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 20-ին։ Ոսկու համար կմրցեն Խորվաթիան և Լատվիան։ Թուրքիան և Շվեյցարիան կպայքարեն երրորդ տեղի ու վերջին Ա դիվիզիոնի ուղեգրի համար։
Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին օրը կխաղա Ավստրիայի հետ՝ 15-րդ տեղի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0