Խորեն Բայրամյանը բանակցում է «Ռոստովի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով
«Ռոստովի» սան և ամենափորձառու խաղացող Խորեն Բայրամյանի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը։ Սակայն հայ ֆուտբոլիստը չի նախատեսում լքել թիմը և ներկայումս բանակցում է պայմանագրի երկարաձգման շուրջ։
«Պայմանագիրն ավարտվում է՞ ամռանը։ Ես դեռ կխաղամ։ Հիմա բանակցում եմ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Մենք շփվում ենք», – փոխանցում է Բայրամյանի խոսքերը «ՌԲ Սպորտ»-ը։
33-ամյա հայ կիսապաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի՝ բոլոր մրցաշարերում և կատարել է 2 գոլային փոխանցում։
Խորեն Բայրամյանը հանդես է գալիս «Ռոստովի» հիմնական կազմում 2010 թվականից և այդ ընթացքում անցկացրել է 241 հանդիպում ծննդյան ակումբի կազմում՝ խփելով 11 գոլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0