Խավի Սիմոնսը նկատվել է հայկական հարսանիքում Բելգիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 21-ին Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը նկատվել է Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացած հայկական հարսանիքի ժամանակ։ Համացանցում արագ տարածվում են տեսանյութեր, որոնցում հայտնի ֆուտբոլիստը հայկական երաժշտության ուղեկցությամբ պարում է հյուրերի շրջապատում։
Նորապսակների ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն հաստատվել է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել հենց հունիսի 21-ին։ Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են Սիմոնսի անսպասելի ներկայությունը և նրա անկեղծ հետաքրքրությունը հայկական մշակույթի և պարի նկատմամբ։
Տեսանյութերը մեծ արձագանք են ստացել ինչպես ֆուտբոլիստի երկրպագուների, այնպես էլ Եվրոպայի հայկական սփյուռքի շրջանում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0