Հարվի Սարաջյանը գոլ խփեց «Օրլանդո Սիթի Բ»-ի կազմում իր նորամուտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
MLS Next Pro-ի առաջին տուրի խաղում «Օրլանդո Սիթի Բ»-ի ֆարմ-ակումբը 1:3 հաշվով պարտվեց «Հանթսվիլին»։
Հանդիպման գլխավոր իրադարձությունը դարձավ 21-ամյա հայ հարձակողական կիսապաշտպան Հարվի Սարաջյանի նորամուտը։ MLS-ի դրաֆթում հինգերորդ համարով ընտրված ֆուտբոլիստը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոր թիմի կազմում պաշտոնական խաղում։ Սարաջյանը հանդես եկավ ձախ վինգերի դիրքում և կարողացավ իր նորամուտը նշել գոլով՝ դառնալով «Օրլանդո Սիթի Բ»-ի միակ գոլի հեղինակը։
Չնայած հայ ֆուտբոլիստի ջանքերին՝ «Օրլանդոն» չկարողացավ լուրջ պայքար ծավալել մրցակցի դեմ և մրցաշրջանը սկսեց պարտությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Մեկ այլ խաղում MLS Next Pro-ի մեկնարկային տուրում «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն II»-ը 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ատլանտա Յունայթեդ 2»-ի հետ։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել ուժեղ գտնվեցին «Ռևոլյուշնի» ֆուտբոլիստները՝ 4:2։
Հայ դարպասապահ Դոնովան Փարիզյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Հիմնական ժամանակում նա գնդակը ուղարկեց սեփական դարպասը՝ գրանցելով ինքնագոլ։ Սակայն 11-մետրանոց հարվածաշարում դարպասապահը ամբողջությամբ վերականգնվեց՝ հետ մղելով երկու հարված և իր թիմին պարգևելով լրացուցիչ միավոր։
Նշենք, որ MLS-ի առաջին տուրերում Փարիզյանը նույնպես ընդգրկվել էր «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ի հիմնական թիմի հայտացուցակում՝ շարունակելով պայքարել ակումբի հիմնական կազմում տեղ գտնելու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0