SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հարվի Սարաջյանը գոլ և գոլային փոխանցում է գրանցել Orlando City B-ի քամբեքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հարվի Սարաջյանը գոլ և գոլային փոխանցում է գրանցել Orlando City B-ի քամբեքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

21-ամյա վինգեր Հարվի Սարաջյանը գոլ և գոլային փոխանցում է կատարել MLS Next Pro-ի երրորդ տուրի խաղում, որտեղ Orlando City B-ն 3:2 հաշվով հաղթել է Carolina Core FC-ին։

Օռլանդոյի թիմը մինչև 75-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ տպավորիչ քամբեք իրականացնել և հանդիպման վերջնամասում կորզել հաղթանակը։

Սարաջյանը կարևոր ներդրում ունեցավ թիմի հաջողության մեջ՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Այսպիսով, MLS Next Pro-ի մրցաշրջանի առաջին երեք խաղերից հետո 21-ամյա վինգերի հաշվին արդեն կա 2 գոլ և 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Սարաջյանը MLS-ի դրաֆթում Orlando City ակումբի կողմից ընտրվել է 5-րդ համարով։ Ներկայումս ֆուտբոլիստը հանդես է գալիս Orlando City B ֆարմ-թիմում, սակայն ավելի վաղ արդեն ընդգրկվել էր հիմնական թիմի հայտացուցակում MLS-ի խաղի համար։

Գոլի տեսանյութը՝


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։