SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Հապոել Թել Ավիվ»-ը մեկնարկել է Եվրոլիգայում երկու հաղթանակով․ Քրիս Ջոնսը նպաստեց հաջողությանը


«Հապոել Թել Ավիվ»-ը մեկնարկել է Եվրոլիգայում երկու հաղթանակով․ Քրիս Ջոնսը նպաստեց հաջողությանը
Բասկետբոլ 💬 Comment

Բասկետբոլի «Հապոել Թել Ավիվ» ակումբը վստահությամբ սկսել է նոր Եվրոլիգայի մրցաշրջանը՝ առաջին երկու տուրերում գրանցելով երկու հաղթանակ։ Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը մասնակցել է երկու հանդիպումներին և իր ներդրումն է ունեցել իսրայելական թիմի հաջողության մեջ։

Առաջին տուրում «Հապոել»-ը սեփական դաշտում 103:87 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Ջոնսը արդյունավետ խաղ է ցուցադրել՝ վաստակելով 12 միավոր, կատարելով 2 անդրադարձ, 3 փոխանցում և 1 խլում։

Երկրորդ տուրում թելավիվյան թիմը հյուրընկալվելիս 87:81 հաշվով հաղթել է «Անադոլու Էֆեսին»։ Ջոնսի հաշվին այդ խաղում 9 միավոր և 1 խլում։

Երկու տուրերից հետո «Հապոել Թել Ավիվ»-ը գլխավորում է Եվրոլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, այս ամռանը Քրիս Ջոնսը իսպանական «Վալենսիայից» տեղափոխվեց իսրայելական ակումբ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։