Խաչանովը վստահորեն դուրս եկավ Australian Open-ի 1/16 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Ավստրալիայի բաց առաջնությունում։ Մրցաշարի երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթեց Նիշեշ Բասավարեդդիին, ով զբաղեցնում է ATP վարկանիշի 242-րդ հորիզոնականը։
Հանդիպումն ավարտվեց 6:1, 6:4, 6:3 հաշվով՝ Կարենի օգտին։ Խաչանովը վստահորեն վերահսկում էր խաղի ընթացքը, կայուն էր սեփական մատուցման ժամանակ և գրագետ էր գործում ընդունման պահին՝ չթողնելով մրցակցին պարտադրել պայքար։
Այսպիսով, Կարենը դուրս եկավ Australian Open-ի 1/16 եզրափակիչ, որտեղ նրան սպասում է ավելի լուրջ փորձություն։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լուչիանո Դարդերին, ով զբաղեցնում է ATP վարկանիշի 25-րդ տեղը և չորս սեթում հաղթել է Սեբաստիան Բաեսին։
Դարդերիի դեմ հանդիպումը խոստանում է լինել լարված և կարող է դառնալ Խաչանովի համար մրցաշարի վաղ փուլում կարևորագույններից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0