SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գուրգեն Հովհաննիսյանը կկայացնի մենամարտ 160 կգ քաշային բռնցքամարտիկի դեմ


Գուրգեն Հովհաննիսյանը կկայացնի մենամարտ 160 կգ քաշային բռնցքամարտիկի դեմ
Բռնցքամարտ 💬 Comment

Անպարտելի հայ սուպերծանրքաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (7-0) ապրիլի 18-ին կմրցի Դաջուան Քելոուեյի (11-3) հետ՝ Օռլանդոյում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակում։

Այս մենամարտը լուրջ փորձություն կլինի 27-ամյա հայ մարզիկի համար, քանի որ նրա մրցակիցը շարունակում է չորս հաղթանակների շարք։

Հովհաննիսյանը կունենա առավելություն հասակով, սակայն զգալիորեն զիջում է Քելոուեյին քաշով։ 33-ամյա ամերիկացին կշռում է մոտ 160 կիլոգրամ, մինչդեռ հայ բռնցքամարտիկի քաշը մոտ 125 կգ է։

«Big Gugo»-ն վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում։ 2024 թվականին նա անցկացրել է երեք մենամարտ, իսկ հիմա առաջին անգամ ռինգ կելնի 2025 թվականին։ Իր վերջին մենամարտում՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, նա հաղթեց սամոացի Պատրիկ Մայլատուին (6-3)՝ առավելության հասնելով մրցավարների մեծամասնության որոշմամբ։ Մինչ այդ, նա իր բոլոր հաղթանակները տարել էր նոկաուտով։

Dajuan Calloway

Gurgen Hovhannisyan


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։